2022 թվականն է, և ինֆլուենսերները շարունակում են մնալ մարքեթինգային խաղերի ամենակարևոր մասնակիցները։ Դա այնքան բնական է տեղի ունենում, որ չնայած նրան, որ շատ ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում կարող եք նույնիսկ չնկատել դա։
Այնուամենայնիվ, ձեր սիրելի ինֆլուենսերը, ով պարզապես իր կարծիքն է հայտնում որևէ բրենդի արտադրանքի մասին, կարող է լավ պլանավորված մարքեթինգային արշավի մի մաս կազմել: Այսօր մենք կքննարկենք 5 արդյունավետ Inlfuencer Marketing-ային արշավների տեսակներ, որոնք կարող են մեծապես օգուտ բերել և՛ բրենդներին, և՛ ինֆլուենսերին՝ հաստատելով երկարաժամկետ գործնական հարաբերություններ երկուսի միջև:
Վճարվող գովազդային քոնթենթի ստեղծում (Sponsored Content)
Influencer marketing-ի արշավների հիմնական տեսակներից մեկը վճարվող գովազդային քոնթենթի ստեղծումն է: Շատ հաճախ, բրենդները դիմում են ինֆլուենսերին, որպեսզի իրենց ապրանքը կամ ծառայությունը գովազդեն իրենց սոցիալական էջերում։ Վերջնական գովազդային քոնթենթը սովորաբար լուսանկարի, տեսանյութի կամ բլոգ-պոստի տեսքով է լինում: Այս դեպքում կարևոր է ինֆլուենսերին տալ սեղծագործական ազատություն, որտեղ նա կորոշի ինչպես ներկայացնել բրենդի արտադրանքը իր լսանաին, քանի որ ինֆլուենսերները լավ են ճանաչում իրենց լսանաին և գիտեն ինչպես ներգրավել նրանց։
Բրենդի ներկայացուցիչներ, ambassador-ներ
Եթե փնտրում եք ինֆլուենսերների երկարաժամկետ համագործակցության և ժամանակ առ ժամանակ Ձեր բերնդը իրենց սոց. Էջերում գովազդելու համար, կարող եք գտնել բրենդ ambassador, ով կդառնա Ձեր բրենդի դեմքը և երկար ժամանակ կներկայացնի Ձեր բրենդը իր սոցիալական հարթակներում: Երկարաժամկետ համագործակցությունը և պարբերաբար բրենդի մասին հիշեցումները լավ միջոց են ձեր բրենդի հանդեպ վստահության և հավատարմության ստեղծման համար։
Review-ներ
Influencer Marketing-ի մեկ այլ տարածված օրինակ է, երբ դուք ինֆլուենդերին անվճար ապրանք եք ուղարկում՝ նրա review-ի դիմաց, որտեղ նա ցուցադրելով Ձեր ապրանքը կարծիք է հայտնում դրա մասին։ Այնուամենայնիվ, համագործակցության այս տեսակը կարող է ռիսկային լինել, քանի որ Influencer-ը այս պարագայում պարտավոր չէ միայն դրականը ներկայացնել և եթե ապրանքը իրեն դուր չգա նա կարող է իր անկեղծ կարծիքը հայտնի իր լսանաի առջև: Չնայած որ այս դեպքում լսարանը կգնահատի ինֆլուենսերի անկեղծությունը, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ բրենդի համար։
Մրցույթներ և giveaway-ներ
Ո՞վ չի սիրում մրցույթների մասնակցել և նվեր ստանալ: Հատկապես, երբ այդքան հեշտ է հաղթել: Անհրաժեշտ է միայն պարզ պայմաններ կազմել, որոնց հետևելով լսարանը ներգրավված կլինի մրցույթի հրապարակման մեջ և հետաքրքրված բրենդի արտադրանքով։ (Օրինակ, պահանջներից մեկը կարող է լինել բրենդի էջին հետևելը, կամ բրենդի մասին կարծիք հայտները):
Takeover-ներ
Takeover-ները, երբ մեկ այլ Influencer կամ ընկերություն Ձեր սոց էջի կառավարման գործը վերցնում է իր ձեռքը և մեկ օր վարում է այն։ Սա շատ լավ գործիք է նոր լսարան գրավելու, կապեր ստեղծելու և հետաքրքիր քոնթենթով ներկայանալու համար։ Եթե այն քոնթենթը, որը ստեղծում է ինֆլուենսերը համապատասխան է Ձեր բրենդի գաղափարախոսությանը , կարող եք իրականացնել takeover այդ ինֆլուենսերի հետ և մեկ օր շարունակ նա կկիսվի իր գիտելիքներով և հմտություններով Ձեր լսարանի հետ։ Այս տեսակի արշավները շահավետ են և բրենդի և ինֆլուենսերի համար։