Ինչպես կանխագուշակվել էր, TikTok-ն այժմ դարձել է սոցիալական մեդիայի ամենամեծ հարթակներից մեկը, որը բաց է բոլորի համար, ովքեր պատրաստ են լինել կրեատիվ և կիսվել այդ կրեատիվությամբ ամբողջ աշխարհի հետ։ 2020 թվականի իրադարձություններից հետո, որոնց հետևանքները նույնքան ակնհայտ են, որքան այն փաստը, որ երկինքը կապույտ է, այդ տարին TikTok-ի համար ամենևին էլ վատը չէր։
Իրականում, հաշվի առնելով, որ մարդկությունը գտնվում էր ինքնամեկուսացման մեջ, որը, բնականաբար, խիստ սահմանափակեց ֆիզիկական շարժումը և մարդկանց հետ ազատ շփումը, նրանք չդիմանալով ձանձրույթին և անգործությանը, ժամանակ տրամադրեցին իրենց ստեղծագործական էներգիան սոց հարթակներում ծախսելու վրա և TikTok-ը ծառայեց որպես միջնորդ։ Դա այն հարթակն էր, որը թույլ էր տալիս մարդկանց փորձարկումներ կատարել, ինքնարտահայտվել և պարզապես զվարճանալ, երբ աշխարհը կարծես փլուզվում էր: Այս կերպ շատ մարդիկ, ովքեր արդեն TikTok-ում էին, օգտվեցին առիթից և մեծացրին իրենց լսարանը:
Այնումանեայնիվ, ենթադրենք, որ դուք նոր եք սկսում, 2021 թվականն է, հավելվածը ծաղկում է, և դուք պատրաստ եք ներկայանալ այդ հարթակում: Ինչպե՞ս սկսել: Ինչպե՞ս ստեղծել Ձեր TikTok-ի հարթակը: Ինչպե՞ս մեծացնել լսարանը: Դե, եկեք միասին պարզենք այս հարցերի պատասխանները։
#1 Բացահայտեք Ձեր թիրախային լսարանը
Ենթադրենք դուք արդեն որոշել եք թե ինչ քոնթենթով եք ներկայանալու Ձեր լսարանի հետ… Բայց ո՞րն է ձեր լսարանը, դեռ չեք պարզել: Ի՞նչ եք կարծում, ու՞մ ավելի շատ կհետաքրքրի Ձեր քոնթենթը: Երբ այս հարցի պատասխանը ունենաք, կարող եք շարունակել աշխատանքները։ Այս հարցի պատասխանը նաև կօգնի որոշել, թե ո՞ր ժամին պետք է հրապարակումները անեք։ Եթե ձեր հետևորդները Մեծ Բրիտանիայից են, դուք պետք է ուսումնասիրեք, թե որ ժամերին են բրիտանացիները առավել ակտիվ են ձեր ընտրած հարթակում, այս դեպքում՝ TikTok-ում:
#2 Ստեղծեք ներկայանալի account
Առաջին տպավորությունը շատ կարևոր է. Ձեր էջի գլխավոր նկարի և նկարագրության միջոցով շատ ինֆորմացիա կարող եք փոխանցել Ձեր մասին։ Այն պետք է արտացոլի ձեր Էությունն ու բնավորությունը: Այս հատվածը լրացնելուց հետո միայն կարող եք անցնել քոնթենթի ստեղծման փուլին։
#3 Հետևեք թրենդներին
Սոցիալական մեդիայում գոյատևելու կարևորագույն պայմանը թրենդերին հետևելն է։ Թրենդեր ստեղծողնելը, սովորաբար հայտնի քոնթենթ ստեղծող մարդիկ են, ովքեր ունեն մեծ թվով հետևորդներ և գիտեն թե ինչպես կարելի է տարածել դրանք: Այսպիսով, հետևեք մի քանի հայտնի TikToker-ների, ովքեր մշտապես հետևում են թրենդներին, օգտագործեք թրենդային երգեր և հեշթեգներ: Դուք կարող եք նաև մասնակցել տարբեր challenge-ների և ներկայացնել դրանք Ձեր սեփական ոճով։
#4 Հետևողական եղեք
Հնարավոր է Ձեր քոնթենթը վիրուսային տարածում գտնի, եթե արագ արձագանքեք թրենդերին, սակայն այն հաջողության միակ պայմանը չէ։ Հետևելով թրեդներին դուք կարող եք մեծ թվով հետևորդներ ձեռք բերել, բայց հետևորդների թիվը մեծացնելը Ձեր առաջնային նպատակը չէ։ Դուք պետք է կապ ստեղծեք Ձեր և Ձեր հետևորդների միջև, միշտ հետաքրքրեք նրանց։ Այն ամենը ինչ անում եք պետք է իրենից իրական արժեք ներկայացնի, նույնիսկ եթե այդ արժեքը, Ձեր դեպքում, Ձեր լսարանին զվարճացնելն է։ Այնուամենայնթիվ, Ձեր հետևերդների հետ լավ հարաբերությունների ստեղծելն ու նրանց վստահությունը շահելը հաջողության ամենակարևոր պայմաններից մեկն է
#5 Կիսվեք ձեր քոնթենթով այլ սոցիալական հարթակներում
Instagram-ի Reels-երը կարող են հանդիսանալ շատ լավ հարթակ, Ձեր լսարանին հասնելու համար: Դուք կարող եք կապել ձեր սոցիալական այլ հարթակները Ձեր TikTok-ի էջին, այսպիսով, կընդլայնեք Ձեր լսարանը և նրանց հետ հաղորդակցման ուղիները։
#6 Ուղիղ հեռարձակումներ
Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը. դուք պետք է ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերներ իրականացնեք։ Մի բան է լինել տեսախցիկի առջև և անել մի բան, որը նախապես ծրագրել եք, մեկ այլ բան է առանց սցենարի տեսախցիկի առջև լինելը: Ուղիղ եթերները ավելի անմիջական են, այստեղ դուք և Ձեր հետևորդները ընկերական զրուցում եք, պատասխանում եք հարցերի և պարզապես թույլ եք տալիս նրանց լինել ձեր օրվա մի մասը, կարծես նրանք իրականում ճանաչում են ձեզ: