Անկասկած YouTube-ը համարվում է ամենահետաքրքիր հարթակներից մեկը, որտեղ կարող եք Ձեր ազատ ժամանակն անցնկացնել ամենատարբեր ուսուցողական, զվարճալի տեսանյութեր դիտելով։ Այս հարթակը այնքան լիքն է տարբեր տեսանյութերով և youtuber-ներով, որ երբեմն թվում է թե նոր նյութերի և նոր քոնթենթ ստեղծողների տեղ այլևս չկա։ Այնուամենայնիվ, դա չի համապատասխանում իրականությանը։
Չնայած անթիվ քոնթենթ ստեղծողների հոսքի՝ YouTube-ը մնում է ստեղծագործ մարդկանց անսահման հնարավորությունների հարթակ՝ իրենց տաղանդն ու շնորհքն աշխարհի հետ կիսելու համար: Իհարկե, սկզբնական շրջանում կարող եք ոնորոշության մեջ լինել, չհասկանալով թե ինչից սկսել և ինչես հաստատվել բոլորի կողմից սիրված այս հարթակում։ Բայց պետք չէ հուսահատվել, քանի որ մենք կազմել ենք օգտակար խորհուրդների ցանկ YouTube-ի սկսնակ աստղերի համար, որոնք կհեշտացնեն Ձեր գործունեությունը և կօգնեն ավելի վստահ քայլերով շարժվել առաջ։
Եղեք հետևողական
Հետևողականությունը հաճախ գալիս է մանրակրկիտ պլանավորումից: Այսինքն, պետք է նախապես պլանավորել, թե ինչ նյութերով եք ցանկանում կիսվել, սկսել դրանց նկարահանումները, պատրաստել տեսանյութերը և հետևել Ձեր իսկ մշակած ժամանակացույցին։ Այսպիսով մինչև սկսել «խաղը», պլանավորեք։
Որքան շատ դրանով զբաղվեք, այնքան ավելի շատ փորձ ձեռք կբերեք
«Օհ, իմ տեսանյութերը բավականաչափ լավը չեն»:
Ձեր սիրելի YouTuber-ը, հավանաբար, իր կարիերայի ինչ-որ պահի նույն մտքերն է ունեցել, այնուամենայնիվ, դա երբեք չի խանգարել նրան առաջ շարժվել: Սկզբում ոչինչ այնպես չէ, ինչպես դուք եք պատկերացնում, պետք է ընդունել որ ժամանակի ընթացքում ձեռք բերված փորձը կաշխատեն Ձեր օգտին, շարունակել աշխատել և զարգացնել Ձեր հմտությունները։
Մի համեմատեք Ձեզ ուրիշների հետ
Դու դեռ նոր ես սկսում: PewDiePie-ն, ով ունի 111 միլիոն բաժանորդագրություն, նույնպես ինչ-որ պահի սկսնակ էր:
Ուսումնասիրեք ձեր սիրած շոուները, ֆիլմերը և YouTuber-ներին
Բացահայտեք ձեզ համար սոց․ մեդիայի այն ներկայացուցիչներին և Youtuber-ներին, ովքեր կոգեշնչեն Ձեզ և կօգնեն Ձեզ կատարելագործվել: Պարզապես հոլովակներ դիտելով, շատ բան կարող ես սովորել։